Երևանում վերսկսվում է «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը
Հասարակություն«Սիրելի արցախցիներ,
Մինչ 2023թ. Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Մայր Հայաստանում’ համագործակցությամբ «Դանիական–հայկական բարեգործական առաքելության» հետ:
Առաջին երկու խմբերը 2023թ. հոկտեմբեր ամսից իրենց աշխատանքներն սկսել են Երևանի Սուրբ Խաչ եկեղեցում: Իսկ 2024թ. ուսումնական տարվա սկզբին ավելացել են ևս երկուսը, որոնք գործում են Երևան քաղաքի Բաղրամյան 59գ հասցեում:
Ծրագրի շրջանակում երեխաները ուսումնասիրում են Աստվածաշունչը եւ դաստիարակվում Աստծո խոսքով:
Դասերին մասնակցել կարող են 8-15 տարեկան երեխաները:
Ընդունելություն.
— Երևան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, յուրաքանչյուր շաբաթ օրերին ժամը 13:00-ին,
— Երևան քաղաք, Բաղրամյան 59գ, շաբաթ օրերին ժամը 15:00-ին և կիրակի օրերին ժամը 15:00-ին:
Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37497751276: