«Վանաձոր» ՔԿՀ–ի խցերից մեկում ներնետում է կատարվել պարանի միջոցով․ հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող ծառայողը հայտնել է, որ պահակետի քողարկող պատի կողմից հիմնարկի խցերից մեկում ներնետում է կատարվել պարանի միջոցով:
Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես իրականացրել են հիշյալ խցի չնախատեսված խուզարկություն: Արդյունքում կալանավորված անձ Ա. Ս.-ի մահճակալի վրայից հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 1 ականջակալ և ներնետման գործիք հանդիսացող 40 մետրանոց պարան՝ ծայրին ամրացված 1 սև գուլպա և կպչուն ժապավեն:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու