Ռուս դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում սպանված կնոջ մարմին է հայտնաբերվել
Ժամանց
Մոսկվայում հայտնի ռուս դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում հայտնաբերվել է սպանված կնոջ դի, կասկածյալը կալանավորվել է և խոստովանական ցուցմունք տվել, հայտնում է ArbatMedia-ն։
Մոսկվայի Կուտուզովսկի պողոտայում հայտնաբերվել է կնոջ դի։ Ըստ Baza-ի, մահացածը եղել է հին «Զապորոժեց» մեքենայում՝ ծածկված բրեզենտով, որը պատկանում է հայտնի դերասան Գոշա Կուցենկոյին։
Սպանության մեջ կասկածվող 30-ամյա Ալբերտ Աբդուլլինին ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել։ Տղամարդը խոստովանել է, որ սպանությունը տեղի է ունեցել կոնֆլիկտի ժամանակ։
Նա պատմել է, որ դանակի երկու հարված է հասցրել կնոջը, ապա դիակը թաքցրել կայանված մեքենայում: Նախաքննությունը շարունակվում է, դեպքի մանրամասները պարզվում են։
