Ամերիկացի երիտասարդը հրդեհել է քաղաքական գործչի գրասենյակը TikTok-ի պատճառով
Այլ
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում 19-ամյա երիտասարդը, վրդովված ԱՄՆ-ում TikTok սոցիալական ցանցի արգելափակումից, հրկիզել է կոնգրեսական Գլեն Գրոտմանի գրասենյակը։ Այս մասին գրում է The New York Post-ը։
Նա դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին խոստովանել է, որ այդ քայլին է դիմել սոցիալական ցանցն արգելափակելու պատճառով։
Նշվում է, որ հրդեհից ոչ ոք չի տուժել, քանի որ շենքում, որտեղ գտնվում է քաղաքական գործչի գրասենյակը, այդ պահին մարդ չի եղել։ Տղան ձերբակալվել է հրկիզման մեղադրանքով։
Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ TikTok-ը վերադառնում է ԱՄՆ, սակայն ընկերությունը պետք է զիջի իր ակտիվների 50 տոկոսնԱմերիկային։
