6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունը Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր Դեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարով Պատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներ Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան 52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերից Հրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա Զոհրաբյան Թրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա Զոհրաբյան Ղրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասին 

Բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները պե՞տք է ծառայեն ՀՀ բանակում. Ծաղիկ Վարդանյան

Հասարակություն

Մամուլում և առօրեական խոսակցություններում չեն դադարում պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու հետ կապված տարաբնույթ հարցերի քննարկումները, բացահայտումները՝ մի բարձրաստիճան պաշտոնյայի երեխան, եղբայրը, ամուսինը չի ծառայել, մյուսինը՝ ծառայել է, գումար են վերցրել «ազատել բանակից» և այլն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ վարդանյանը։

Իհարկե, այս ամենը ընդհանուր սոցիալական լարվածության, անհամերաշխության, անհանդուրժողականության ֆոնին ավելի է սրվել:

Իսկ իրականության մեջ, եթե մշտադիտարկում իրականացնենք «բարեկեցիկ» ապրելակերպով ընտանիքների շրջանում, ապա ակնհայտորեն տեսանելի կլինի, որ մեծամասամբ այդ ընտանիքների արական սեռի անդամները չեն ծառայել և մեծամասամբ պատճառը առողջական խնդիրներն են: Ստացվում է, որ բարձր պաշտոնյաների, ֆինանսապես ապահով ընտանիքների երեխաները առողջ չեն, հավանաբար առողջ ապրելակերպին չեն հետևել, գենետիկ, հոգեկան առողջության խնդիրներ ունեն և այն: Անգամ արձանագրվում են «հրաշք» բուժական միջադեպեր, այսպես՝ մարդը «շիզոֆրենիա» ախտորոշումով դառնում է՝ «F. ոչ պիտանի է զինվորական ծառայության համար», բայց այ՜ քեզ հրաշք, զորակոչային տարիքից հետո, վերափորձաքննությունով այդ ախտորոշումը հերքվում է, այսինքն՝ «շիզոֆրենիան» բուժվել է: Թե ինչո՞ւ մինչև հիմա մեր բժիշկներին այս գյուտի համար Նոբելյան մրցանակի չեն ներկայացրել, անհասկանալի է:

Հիմա ներկայացնեմ, թե ինչպես է իրականացվում ՀՀ բանակ զորակոչվել-չզորակոչվելու պրոցեսը:

  ՀՀ-ում գործում է եռաստիճան փորձաքննական համակարգ՝

  • Զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովներ,
  • Բժշկական կենտրոններում զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և բժշկական, փորձաքննության հանձնաժողովներ,
  • Կենտրոնական բժշկական հանձնաժողովը՝ ԿԲՀ:

Ինչքան էլ որ ՀՀ առողջապահության նախարարությունը իրենից վեկտորը ուղղի ՀՀ պաշտպանության նախարարության կողմը, միևնույնն է, աներկբա է, որ զինվորական կոմիսարիատների, բժշկական կենտրոնների բժշկական հանձնաժողովների կազմերը, հաստատվում են ԱՆ նախարարի հրամաններով, ավելին՝ թե որ ԲԿ-ն ինչ նեղ մասնագիտական փորձաքննություն իրականացնի՝ դա էլ է որոշվում ԱՆ-ում՝ առանց որևէ չափորոշիչի, կամայական սկզբունքով:

ԿԲՀ-ն ՝ «Գեն. Կամիսիան» զինապարտների բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և որոշողը՝ անձի զինվորական ծառայության պիտանելության մասով:

Եվ ահա, հետաքրքիր փաստ՝ «Գեն. Կամիսիան»-ի՝ կենտրոնական հանձնաժողովի նախագահը, (ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 25-ի թիվ 589- ն որոշում ) չգիտես ինչու վերջին չորս տարիներին անփոփոխ է։ Վահե Հակոբյանը ՝ ՀՀ ԱՆ բարձրագույն պաշտոնյա էր, ով առողջապահության նախարարի <վստահելիներից> է և  ում վերջերս նոր պաշտոն է տվել՝ ՀՀ ԱՆ ենթակայության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն: Անկախ զորակոչի վերաբերյալ բողոքներից, դատական գործերից, կոռուպցիոն շղթաների բացահայտումից, «Գեն Կամիսիայի» ղեկավարը չի փոխվում, չնայած հենց այդ հանձնաժողովն է պատասխանատու զորակոչի առողջապահական մասի համար:

Այս փաստարկներից հետո ինչ որ մեկը կարո՞ղ է համոզել հանրությանը, որ առողջապահության նախարարությունը ազդեցություն և լծակներ չունի զորակոչի վրա ՞՞՞:

Իսկ եթե իրականում պետականամետ լիներ ԱՆ-ի վարքագիծը, ապա փոխանակ «նեղվեն», վկայակոչեն տարբեր զորակոչի հետ աղերս չունեցող պատճառներ, պետք է ձեռնամուխ լինեն նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության մոդելի փոփոխությանը: ՀՀ առողջապահության նախարարություն,ամենուրեք «բարեփոխումներ» եք իրականացնում, այս մասով ինչո՞ւ եք համր, հարմար է՞՞՞:

Սկսեք արական սեռի երեխաների դեռահասային տարիքից և «առողջության անձնագիր»-ը դարձրեք բժշկական կենտրոնների աշխատանքի որակը բնորոշող կարևոր ցուցանիշ, որպեսզի հանկարծ 17,5 տարեկանում «մահացու» հիվանդություններ չհայտնաբերվեն չինովնիկների և այլոց երեխաների մոտ:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia, իսկ թե ինչպես բարեփոխել սույն փորձաքննությունը՝ հաջորդիվ, լավ ժամանակներում, երբ ասողին լսող կլինի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա ԶոհրաբյանՂրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասինԵրեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասինAnthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներՄասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա ԱրեգակիցԲռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀԲիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. ՂազինյանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումըՀայիթիի նախագահի այրին հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին9 հայ բռնցքամարտիկ՝ Եվրոպայի մեդալների հետևից․ առաջինը կմեկնարկի ԲաբլումյանըՄելանյա Թրամփը Ալեշկիի գործողությունը անվանել է ապագա համագործակցության հիմք42։9 մեկնարկ․ «Բոստոնը» ռեկորդ սահմանեց և ջախջախեց «Դալասին»Քինախնդրության զոհ՝ քաղբանտարկյալ ունեցանք «Ուժեղ Հայաստան»-ից». ՍուրենյանցՄարտիրոսյանը երրորդն է խմբում․ հաջորդ մրցակիցը Ռապորտն էԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցըFT. Մեծ Բրիտանիան կարող է վերացնել Brexit-ի սահմանային անցակետերը՝ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի շնորհիվՀավաքականից ակումբ վերադարձած Սևիկյանը վնասվածք է ստացելԴոնչիչի 43 միավորը և «Լեյքերսի» 8-րդ անընդմեջ հաղթանակըԳուտերեշը հայտարարել է ՄԱԿ-ի պատրաստակամության մասին մասնակցելու միջուկային զինաթափման ծրագրինՇելթոնը կոտրեց անհաջող շարքը․ առաջին հաղթանակը տարեվերջյան մրցաշարումՄիշիևի 9 սեյվը փրկեց հավաքականին․ Լատվիայում գոլեր չգրանցվեցինԼուլա դա Սիլվան հույս ունի ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակըԻտալիան դուրս մնաց․ Բելգիան 4։1 հաշվով փակեց քառորդ եզրափակչի ճանապարհըՈՒղիղ․ Խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբAxios․ Վենսը կարող է որոշում կայացնել նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության վերաբերյալ Անգլիան կանգնեցրեց Իսպանիային․ 43 խաղի անպարտելի շարքն ավարտվեց10 րոպեում՝ 40 արբանյակի կորուստ․ Amazon-ի տիեզերական առաքելությունը ձախողվեց
Ամենադիտված