Ինչո՞ւ ենք մենք անընդհատ զիջողի դերում․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
ՏեսանյութերԻշխանությունը հերթական հայրենահանձնումն է ուզում իրականացնել, պաշտպանության նախարարությունն ասում է՝ մենք մեր առջև խնդիր չենք դրել, որ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքից դուրս քաշվեն, դա նորմա՞լ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Նորմա՞լ է, որ Ջերմուկում, Գեղարքունիքում, Ներքին Հանդում ադրբեջանական զորքերը նստած են, ու փոխանակ սահմանազատումն ու սահմանագծումն այդտեղից սկսվի, վտանգ կա, որ նորից Տավուշից են սկսելու։ Այդ հարցերի պատասխանները պետք է տան, այս իշխանությունն այս տարիների ընթացքում անընդհատ հանձնման գործընթացի մեջ է, անընդհատ հայրենադավության գործընթացի մեջ են։ Հիմա էլ Մինսկի խումբն են լուծարում, Սահմանադրությունն են փոխում։ Ինչո՞ւ ենք մենք անընդհատ զիջողի դերում։ Այդ հարցերի պատասխաններն ո՞վ է տալու»,–ասաց Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ «Սրբազան պայքար» շարժումը շարունակում է պայքարել այդ իշխանության կողմից իրականացվող քայլերի դեմ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում