Ո՛չ մի դրամ․ դա կլինի իսկական բոյկոտ իշխանության խուլիգան պահվածքից հետո․ Կարինե Հարությունյան
Բլոգոսֆերա
Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չե՛նք վճարում
Բոյկոտը պետք է սկսել ոչ թե փետրվարի 1-ից, այլ հենց այսօրվանից: Չպե՛տք է վճարել: Ո՛չ մի դրամ: Ա՛յ դա կլինի իսկական բոյկոտ: Մանավանդ իշխանության այսօրվա խուլիգան պահվածքից հետո: Նրանք բոյկոտում են ընդդիմության հրավիրած նիստը, մենք բոյկոտում ենք ուղեվարձը հենց այսօրվանից:
Չե՛նք վճարում:
Ո՛չ ուղեվարձին:
Ո՛չ այս իշխանությանը »:
