Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփի օգնությամբ պատերազմը կավարտվի մինչև ձմեռ Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է. Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձավ Երևան (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում Հայաստան-Կոլումբիա համագործակցությունը՝ կենսաբազմազանության օրակարգում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերում Հանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով մեղադրում է հայկական կողմին. Էդմոն Մարուքյան Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգին Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը Նոր հանդիպում Պուտինի հետ․ Թրամփը չի բացառել նման տարբերակը Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը 

Մշակույթի գործիչները լռում են, երբ կեղծ հիմնավորումներով հակադրվում են հայրենիքն և պետությունը. Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

Ամիսներ առաջ, երբ օրենքով վերացրին պատվավոր կոչումները, իսկ արդարադատության մի տգետ փոխնախարար Աժ ամբիոնից ամենայն համոզումով հայտարարեց, թե ով է Վլադիլեն Բալյանը՝ նրան ոչ ոք չի ճանաչում, մշակույթի գործիչները լռեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Մշակույթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ կրթական նոր չափորոշիչներով «վերատեսության» ենթարկվեցին պատմության ու գրականության դասագրքերը՝ խեղելով պատմական իրողություններ, մեր ինքնության առանցքային հիմքերը։

Մշակույթի գործիչները շարունակում են լռել, երբ ամեն օր կեղծ, հակագիտական հիմնավորումներով հակադրվում են Հայրենիքն ու պետությունը, ազգայինն ու պետականը։

Լռում են, երբ անարգում են Հայ Առաքելական եկեղեցին ու փորձում թիրախավորել նրա Հայրապետին, բայց փառասիրաբար հայտնվում են մեռնօրհնեքի ծեսի առաջին շարքերում․․․

Լռում են ու շարունակում «Արշակ 2-րդ», «Ինկած բերդի իշխանուհին» կամ «Մուսա Լեռան 40 օրը» բեմադրել, «Կիլիկիա» կամ «Ադանայի ողբը» երգել, «Արարատ» նկարել․․․։

Լռում են․․․ ՝ որոշները պատերի տակ խոսելով, բայց իշխանական կերակրատաշտից օգտվելով։

Եվ ահա, մեր քաղաքակրթական ժառանգության, նույնն է, թե մեր դեմ պայքարն հասավ մշակութային կազմակերպություններին։

Առանց հոդաբաշխ հիմնավորման ՔՊ-ն՝ միասնական կուռ համոզումով, նիկոլ փաշինյանի հանձնարարականով, ԿԳՄՍ մի ոչ ադեկվատ փոխնախարարի ներկայացմամբ, Ազգային կարգավիճակ ունեցող բոլոր մշակութային կազմակերպություններին Օրենքով զրկվեց այդ կարգավիճակից։

Ազգային կարգավիճակը նրանց շնորհվել էր տասնամյակների մշակութային առաքելության և գործունեության համար՝ շեշտելով նրանց բացառիկ վաստակն ու հենց պետության կողմից դրանց առանձնակի արժևորումը․ Ազգային Օպերա, Ազգային Ֆիլհարմոնիկ օրկեստր, Ազգային ակադեմիական երգչախումբ, Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոն, Ազգային գրադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան, Ազգային գեղագիտական կենտրոն, Կամերային երաժշտության Ազգային կենտրոն․․․

Երբ երկու ամիս առաջ այս կազմակերպությունների գեղարվեստական ղեկավարներին և տնօրեններին պաշտոնական նամակով դիմեցի՝ հրավիրելու ԱԺ՝ ԿԳՄՍ-ի հետ քննարկելու, ընդդիմանալու, հիմնավորելու այս նսեմացնող, թշնամական քայլը, նրանց ճնշող մեծամասնությունը, անգամ խոստացված փակ քննարւկման պարագայում, վախեցավ․ տարբեր քստմնելի պատճառաբանություններով չեկավ։

Մի քանիսն անկեղծորեն խոստովանեց, որ հետո վրեժ կլուծեն, կհետապնդեն, սև ցուցակում կհայտնվեն, կզրկեն փողից․․․

Նույնիսկ չգիտես՝ կարեկցե՞լ, ինչպե՞ս վերաբերվել այս ինքնանսեմացող տեսակին, հավերժ ներկա ու համակերպվող այս անդեմ տեսակին, որ անցնող քսան-երեսուն տարիների ընթացքում մի քանի տերեր է ու կուսակցություններ է փոխել, կենացներ ասել ու եղել օրվա ռեժիմի հավատարիմ ծառան․․․

Իրականում, որքան էլ ցավալի է, բայց անսպասելի բան չկա․ սա լիուլի տեղավորվում է մեր օրերի տրամաբանության ու «մշակույթի» մեջ։

Պաշտոնական Հայաստանը լռում է՝ Բաքվի բանտերում մոռանալով խոշտանգվող հայ ռազմագերիներին, «որ չխանգարի ու ավելի վատ չլինի»։

Ալեն Սիմոնյանը չի գործածում Արցախ բառը, որ չվնասի այն «խաղաղությանը», որի օրոք Հայաստանը ֆաշիստ է հռչակվում, իսկ Հայաստանի քթի տակ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են։

Դե «ազգային» մշակույթի գործիչներն էլ լռում են ու կորցնում նախորդներից ստացած ժառանգությունը, որովհետև չեն ուզում դուրս գալ հարմարավետության գոտուց․․․

«Տուն ենք պահում կամ քաղաքականությամբ չեմ զբաղվում» կենցաղային, չգոյության փիլիսոփայությունը խժռել է բոլորին։ Իսկ շատերը միամտաբար համոզված էին, թե սահմանը՝ ներքին սահմանը ինքնությամբ են պահում ու շարունակում էր հարցնել՝ իսկ ո՞ւր է ազգային մշակութային էլիտան։ Ո՞ւր է ․․․

Ու այսպես կորցնում ենք արտաքին ու նաև ներքին սահմանը՝ հեռացնելով մեզ մեզանից՝․․․

Դժվար է պատկերացնել, որ Ֆրանսիան հրաժարվի իր Ազգային օպերայից, Բրիտանիան իր ազգային պատկերասրահից, կամ Վիեննան՝ իր ազգային պատմության թանգարանից․․․ու ֆրանսիացին, անգլիացին կամ ավստրիացին լռի»,- գրել է Գալստյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփի օգնությամբ պատերազմը կավարտվի մինչև ձմեռՀայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է. Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձավ Երևան (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցումՀայաստան-Կոլումբիա համագործակցությունը՝ կենսաբազմազանության օրակարգումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՀանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով մեղադրում է հայկական կողմին. Էդմոն ՄարուքյանՀիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ... Հարութ Ուլոյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգինՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցերԱյսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան Նոր հանդիպում Պուտինի հետ․ Թրամփը չի բացառել նման տարբերակը Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստիԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՀիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան ԱվինյանԱշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ)Երևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. ՇարմազանովԱրարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորըՆյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըԹիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներինՔաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ) Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ ՄակրոնՄԻՊ-ի արդյունավետ աշխատանքի համար պետք են ռեսուրսներ և անկախություն. Մանասյանը հանդիպել է Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետԱրթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԱՄՆ-ը հույս ունի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ ՌուբիոՄհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժըԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՓաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան. սպասվում է նաև Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան Ռուբիո․ Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշքիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրումըԶելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողինԻրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսովՉինաստանը մտադիր է ԵՄ-ի հետ առևտրային վեճերը լուծել խորհրդակցությունների միջոցովՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարըԿրեմլում հակասական են համարել հրադադարի վերաբերյալ Զելենսկու հայտարարություններըԼուլա դա Սիլվա. ԱՄՆ-ը փաստացի զրկել է Վենեսուելային ինքնիշխանությունիցԿրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ)
Ամենադիտված