Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին ԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ) Վանդալիզմ Ստամբուլի հայկական գերեզմանատանը. Անհայտ անձը վնասել է դամբարանները Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Դատարանը ձերբակալել է Երմոլաևի սպանության փորձ կատարած կնոջ սպանության գործով երկրորդ կասկածյալին Ֆիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ «Դա մեր գաղտնի ծրագիրն է»․ Կարապետյանը՝ զանգվածային ինքնաբացարկների մասին Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ. Խուզարկություն և ձերբակալություն․ թիրախում՝ ընդդիմադիրները (տեսանյութ) «Արարատցեմենտ»-ում կվերսկսվի աշխատանքը. Էդգար Զաքարյան ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կա Ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել 

Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան

Բլոգոսֆերա

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է

2025 թվականի առաջին ամիսը վերջանում է, սակայն դեռ բժշկական կազմակերպություններում պետական պատվերի  տեղադրումը չի սկսվել: Հետաքրքիր է, ի՞նչ հիմքերով են սոցիալապես անապահով և հատուկ խմբերի շահառուները բուժվում, «ավանդույթի» համաձայն բժշկական կազմակերպությունները  առողջապահության նախարարությունից բանավո՞ր են հրահանգվում: Հավանաբար,  2024թվականին լիազոր մարմնի ղեկավարները ժամանակ չունեին  արտերկիր գործուղումների ընդմիջումներում   զբաղվելու առողջապահության նախարարության  ամենակարևոր հարցով՝ պետական պատվերով:

Իսկ ինչու իրենց նեղություն տան, միևնույն է, իրենց կողմից բոլոր ձախողումները, բացթողումները, ժամկետների խախտումները «ներվում» է:

Այժմ ըստ էության՝ ի՞նչ է կատարվում պետական պատվերի տեղադրման գործընթացում.
Ըստ առողջապահության նախարարության պաշտոնյաների հայտարարությունների ամբողջովին «փոխվել է» պետական պատվերի տեղադրումը,  հաստատվել է հրապարակային օֆերայի պայմանագիր,ծառայության գներ  (որը խնամքով թաքցնում են, հանկարծ մարդ չտեսնի) և ալն:
Բայց արի ու տես, այս «նորագույն» պետպատվերը ընդամենը  նոստալգիկ հետքայլ է դեպի 2016-2017 թվականներ, երբ համարյա  նույն ձևաչափով ԲԿ-ներից պահանջում էին լայնածավալ տեղեկատվություն՝ անհասկանալի վերլուծականների  համար: Հաջորդիվ, հաշվի առնելով համակարգային մի շարք խնդիրներ 2019-2020 թվականներին պետական պատվերի տեղադրումը պարզեցվեց, անգամ ներդրվեց պարզ հայտի ձևաչափ՝  ԱԱՊ օղակի,  մարզային, հիվանդանոցների համար: 

Հիմա, առողջապահության նախարարության կառավարիչները շրդարձարձային հակառակն են անում՝   «հաճույքով» կրկնում են այդ ոչ վաղ անցյալում իրեն չարդարացրած, ԲԿ-ների համար ավելորդ ծանրաբեռնվածություն առաջացնող, բյուրոկրատական մոտեցումները:  Ավելին, մի քայլ առաջ են անցել և ձևակերպել այնպիսի դրույթներ, որի արդյունքում   իրենց համար «անցանկալի» ԲԿ-ներին պետական պատվերից զրկելու են, նրանց աշխատանքները խաթարելու  են՝ ընդհուպ մինչև սնանկացում:
Պայմանագրում և  ընդհանուր և լրացուցիչ պայմանների գնահատման ցուցանիշներում   (հիմա այդպես են անվանում իրենց կողմից պահանջվող տեղեկատվությունը), այնպիսի դրույթներ են ամրագրել, որ ցանկացած ԲԿ-ի հետ, երբ կկամենան  կարող են խզել պայմանագիրը, զրկել պետական պատվերից՝ արդյունքում սնանկացնել նրանց:

Սա լավ զգեստավորված թակարդ է և  դրա նպատակն է.
Առաջինը՝ առողջապահության նախարարության կառավարիչներին   առնչվող բիզնեսների մրցակիցներին շարքից հանել,

Երկրորդ՝ ամբողջ համակարգին տեռորի մեջ պահել  և պարտադրել կատարել առողջապահության նախարարության բոլոր անտրամաբանական հանձնարարակաները, ծրագրերը:

Երրորդ՝ պատժել   իրենց հակառակվողներին:
Այս պետական պատվերի պայմանագիրը և իրենց խուճուճ պահանջ պայմանները Դամոկլյան սուր է, որ ճոճվում  է առողջապահական համակարգի գլխին:

Էլ չասեմ, որ առողջապահության նախարարությունը մի կողմից թվայնացման մասին է թմբկահարում, մյուս կողմից ամբողջ ժամանակ նոր, տարաբնույթ իրար հակասող տեղեկանքներ, ձևաթղթեր է պահանջում, մտածածին պահանջներ  ավելացնում՝ որպես իրենց աշխատանքի ապացույց:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն քանի դեռ չի կիրառվել այս խայտառակությունը, հանձնարարեք  վերանայել այն, պարզեցնել, հանել բոլոր թակարդները, հստակեցնել իրավունքների և պարտականությունների տիրույթը:

Իսկ որպես  ապացույց, որ այս բոլոր նոր պահանջները ընդամենը աշխատանքի իմիտացիա է, առաջարկում եմ ուսումնասիրել սոցիալական  փաթեթի շահառուներին բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության ձևը:  Ներկայացնեմ, միայն տվյալ տեսակի լիցենզիան բավարար է, որ կազմակերպությունը ներառվի ցուցակի մեջ: Եվ փաստում եմ,որ  2017թվականից մինչև հիմա բողոք, անորակ սպասարկում կամ այլ հարցեր չի արձանագրվել: Ահա ձեզ իրեղեն ապացույց, որ առողջապահության նախարարության այսօրինակ  «նորարարությունները» բացառապես տանելու են  կոռուպցիոն սխեմաների ձևավորման և անձնական դիվիդենտների շահման դաշտ:

Նաև առաջարկում եմ, հանձնարարել առողջապահության նախարարությանը հստակեցնել ով/ովքեր են վերլուծելու օֆերտայի համար  պահանջվող ծավալուն տեղեկատվությունը (ներկայացված է ստորաբաժանումերը):
ՀՀ առողջապահության նախարարություն,  ցավով արձանագրում եմ, որ 2017թվականի ձևաչափերը դիզայնի և իմաստային առումով ավելի լավն էին, իսկ  ԲԿ-ներից  բիզնես  ծրագիր չեք պահանջում, որ մի փոքր տարբերվեք, թե «մոռացե՞լ» եք:

Լավ, ձեր պահանջած տեղեկատվության մեծ մասը «Արմեդ» համակարգում առկա է, ինչու՞ ինքներդ չեք  վերլուծում:  Եթե այսպես անհարկի ամեն ինչ ԲԿ-ների վրա եք բարդելու, քանի՞ կոպեկ  արժի ձեր առողջապահության համակարգի  թվայնացումը:

Հ.Գ. Տպավորություն է որ առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ փորձարկում են, ռուբիկ/կուբիկ են խաղում, որտեղ կբարակի, այնտեղ էլ թող կտրվի, կասեն՝ ժողովուրդն էր մեղավոր»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին Հարձակում ընդդեմ պաշտպանության. կարո՞ղ են Բելգիայի հարձակվողները վերջապես գրավել Իսպանիայի դաշտը. BBC SportԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ) Վանդալիզմ Ստամբուլի հայկական գերեզմանատանը. Անհայտ անձը վնասել է դամբարանները Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Դատարանը ձերբակալել է Երմոլաևի սպանության փորձ կատարած կնոջ սպանության գործով երկրորդ կասկածյալինՖիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Լուվրը ժամանակավորապես կրճատելու է աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառովՊեսկովը նշել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի էական բարդությունըՎահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Լեհական բանակը երեք տարվա ընթացքում 260 անգամ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի վրա ծախսերըԲժիշկները բացառիկ սրտի վիրահատությամբ փրկել են աղջկա կյանքը«Դա մեր գաղտնի ծրագիրն է»․ Կարապետյանը՝ զանգվածային ինքնաբացարկների մասինԱՄՆ-ը հարվածել է Իրանի Բուշերի ԱԷԿ-ի հարակից տարածքինԷստոնիայի ռազմաօդային ուժերը վերսկսել են զորակոչիկների հավաքագրումը 22 տարի անցՊուտինը հանդես է եկել հայտարարությամբ. Խուզարկություն և ձերբակալություն․ թիրախում՝ ընդդիմադիրները (տեսանյութ) «Արարատցեմենտ»-ում կվերսկսվի աշխատանքը. Էդգար Զաքարյան Fars․ ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանն ու Ռուսաստանը կապող երկաթուղային կամրջին ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կա«Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել» Աշխարհի առաջնության խաղի մրցավարների ազնվությունըՏասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Մաշհադում՝ Խամենեիի հուղարկավորությանը մասնակցելու համարԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունիցՈստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել Ֆիլմի շրջանակներում ընտանիք էինք դարձել, իսկ նրա Նժդեհը կմնա պատմության մեջ. Դավիթ ԹադևոսյանՓաշինյանն ու Միշուստինը պայմանավորվել են քննարկել հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներըAl Alam. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Բուշերի ատոմակայանի մոտակայքում գտնվող տարածքներինՓորձագետը կասկածի տակ է դրել Ուկրաինայում Patriot հրթիռների արտադրության հնարավորությունըԿասեցվել է «Ոսկե կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը28 և 30 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել թմրանյութ տեղափոխելու համարՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կաՄեծ Բրիտանիայում սկսվել է նոր վարչապետի ընտրության գործընթացըՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է տնային կալանքի տակ գտնվող քաղաքացու նամակագրության իրավունքի իրացումը Իրանը նոր հարվածներից հետո մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական հանցագործությունների մեջFars. ԱՄՆ-ն պայթեցրել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամուրջըԴատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքըՁեռք են բերվել համապատասխան թույլտվությունները գործարանի աշխատանքը վերսկսելու համար (տեսանյութ) Մադեյրայում դրոնային շոու են կազմակերպել Ռոնալդուին հրաժեշտ տալու համարԼեհաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կվերադառնան երկիրԱՄՆ-ն հարվածել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին և հրթիռային պահեստներինԾառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»Էրդողանը ԵՄ առաջնորդներին՝ Կոշտային և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նվիրել է ատրճանակներԵթե անձնական հարցեր ունի Նիկոլը պարոն Ծառուկյանի հետ կարա բանակցի ոճ, թե էսքան ժողովրդին սոված թողնի (տեսանյութ) Մերցը հայտնել է ԱՄՆ-ից Tomahawk հրթիռների ձեռքբերման մասինԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է․ նրան տեղափոխում են «Կենտրոն» ՔԿՀԹրամփի նոր ինքնաթիռն ավելի քիչ հնարավորություններ ունիՀասարակ բանվորն ավելի շատ է տուժում, չի կարելի էսպես. Աշխատակից (տեսանյութ) 15 տարվա ազատազրկման վճիռ են կայացրել, սա նույնիսկ կարված գործ չէ, այլ՝ կարկատան է. Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտիցՀանգիստ կարող եք գնալ տներով. կասենք՝ ինչ հերթափոխով եք աշխատելու. «Արարատցեմենտ»–ի տնօրեն (տեսանյութ) Էկել էս նստել էս ռույլին էս ազգի համար ի՞նչ էս արել. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կատարն ու Իրանը քննարկել են ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքները
Ամենադիտված