Իրանը պատրաստակամություն է հայտնել Բելառուսից կալիումի պարարտանյութերի ներմուծումը մեծացնելու հարցում
Աշխարհ
Իրանն պատրաստ է մեծացնել բելառուսական կալիումային պարարտանյութերի գնման ծավալները: Այս մասին հայտարարել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին․ «Իրանի կողմից կա մեծ հետաքրքրություն բելառուսական կալիումային պարարտանյութերի ավելի ակտիվ գնման նկատմամբ, որոնք պահանջված են մեր գյուղատնտեսությունում», - Eadaily-ի փոխանցմամբ ասել է նա: Նրա խոսքով, ներկրողը Իրանի գյուղատնտեսության նախարարությունն է, որը գնում է այս արտադրանքը և պատրաստ է մեծացնել դրա գնումների ծավալները:
Հիշեցնենք, որ Բելառուսը գտնվում է Արեւմուտքի երկրների խիստ պատժամիջոցների տակ, այդ թվում՝ կալիումային պարարտանյութերի արտահանման ոլորտում: Այս կապակցությամբ Բելառուսի իշխանությունները որոշում են ընդունել ընդլայնել համագործակցությունը Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ: 2023 թվականին Իրանը և Բելառուսը կնքեցին 400 հազար տոննա կալիումային պարարտանյութերի մատակարարման պայմանագիր:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)