Քանի կետով է Մեծ Բրիտանիան ընդլայնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
Մեծ Բրիտանիան հինգ կետով ընդլայնել է իր հակառուսական սև ցուցակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այդ մասին է վկայում բրիտանական կառավարության կայքում տեղադրված պատժամիջոցների թարմացված ցուցակը։ Սահմանափակումները ներառում են Միացյալ Թագավորություն մուտքի արգելք և ակտիվների սառեցում, եթե հայտնաբերվեն:
Ինչպես ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ, Չայկային պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու պատճառը եղել է այն փաստը, որ նա պատկանում է First Non-Metallic ընկերությանը, որը «զբաղված է Ռուսաստանի կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում բիզնեսով»։
Սելինն ու Ֆրադկովը հայտնվել են «սև ցուցակում»՝ իբր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անկախությունը խաթարելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար։
«Ռոսատոմ Ադիտիվ Տեխնոլոջիները» և «Կիրով-Էներգոմաշը» ենթարկվել են սահմանափակումների՝ ռուսական «պաշտպանական հատվածին» աջակցելու պատճառով։
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի հակառուսական պատժամիջոցների ցանկը ներառում է ավելի քան 1700 ֆիզիկական և 384 իրավաբանական անձ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)