Ճապոնիայում հայտարարել են՝ կարևոր են համարում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները չափազանց կարևոր են։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան, փոխանցում է РИА Новости-ն։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հարցին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությունը չափազանց կարևոր է։ Մեր կառավարությունն ուշադիր հետևում է զարգացմանը։ Ինչպես արդեն ասացի, մեր երկիրը կարևոր է համարում Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելը։ Այդ նպատակով՝ մեր երկիրը կաշխատի G7-ի և այլ ներգրավված երկրների հետ՝ փոխըմբռնման հիման վրա»,- ասել է Իվայան։
Նա նշել է, որ Ճապոնիան աջակցում է Ուկրաինայում «արդար և կայուն խաղաղության» հաստատմանը G7-ի և այլ ներգրավված երկրների հետ համագործակցությամբ։
