Ուկրաինայի կողմից տարածքների կորուստ է հնարավոր. Քելլոգ
Այլ
Համաձայնագրում արձանագրվելու է Ուկրաինայի կողմից տարածքների կորուստը։ Իրադարձությունների նման զարգացումը թույլ է տվել Ուկրաինայում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։
«Տարածքների հնարավոր կորստի վերաբերյալ որոշակի պայմանավորվածություն կլինի։ Բայց լսեք, պետք չէ այն ընդունել։ Երբ ԽՍՀՄ-ը գրավեց մերձբալթյան երկրները, մենք երբեք չենք ասել, որ նրանք են այդ երկրների սեփականատերը։ Մենք ասացինք, որ գերիշխանության տակ են»,- ասել է նա։
Քելլոգն ընդգծել է, որ տարածքների սեփականության հարցը պետք է դիտարկել երկարաժամկետ հեռանկարում, սակայն մնում է «բանակցությունների մաս»:
Նա ասել է, որ հակամարտող բոլոր կողմերը պետք է հասնեն երկարաժամկետ և «շատ, շատ կայուն» անվտանգության համաձայնագրի:
