Ֆինլանդիան դեմ է Ուկրաինայի հակամարտության արագ լուծմանը․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար
Աշխարհ
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը դեմ է արտահայտվել Ուկրաինայի հակամարտության արագ լուծմանը։ Այս մասին Ֆինլանդիայի արտգործնախարարը հայտարարել է RND-ին տված հարցազրույցում։
«Մենք պետք է Թրամփի թիմին հասկացնենք, որ չի կարող լինել արագ գործարք Պուտինի հետ, այլ միայն երկար գործընթաց մի քանի տարվա ընթացքում, որի ավարտին կլինի տևական խաղաղություն», - ասել է Վալտոնենը։
Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Սպիտակ տան ղեկավարը և նրա թիմը պետք է հասկանան, որ Ռուսաստանի հետ բանակցությունները վերաբերում են ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության ճարտարապետությանը։
Ի թիվս այլ բաների, Վալտոնենն ասել է, որ խաղաղության կարելի է հասնել միայն ճնշման միջոցով, և որ Եվրոպան պետք է սովորի ուժ դրսևորել՝ ապագայում խաղաղությունը պահպանելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)