Զելենսկին խոսել է Սաուդյան Արաբիա այցի մասին
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Թուրքիա, սակայն հավելել է, որ այդ երկրներում շփումներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ նախատեսված չեն, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ԱՄԷ-ն ծրագրում է «խոշոր մարդասիրական ծրագիր, ներառյալ գերիների փոխանակում»։
«Դրանից հետո ես նույն հարցերով անմիջապես կայցելեմ Սաուդյան Արաբիա, կհանդիպեմ թագավորի հետ, ապա երկու-երեք օրից կհանդիպեմ նախագահ Էրդողանի հետ։ Ես չեմ հանդիպի ռուսների հետ, բայց չեմ հանդիպի նաև ամերիկացիների հետ»,- ասել է նա Մյունխենում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որն ուղիղ եթերում հեռարձակել է նրա գրասենյակը։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան