Զելենսկին չի ասել՝ արդյոք կստորագրի ԱՄՆ-ի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ հուշագիր
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Կիևն իր փոփոխություններով վերադարձրել է ԱՄՆ-ին բնական ռեսուրսների վերաբերյալ առաջարկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես դա տեսել եմ ԱՄՆ ֆինանսների նախարարների ժամանման օրը, մեր իրավաբաններն իրենց գործն արել են ու հիմա հանձնել են ամերիկյան կողմին։ Կտեսնենք, թե ինչ կլինի այս հուշագրի հետ»,- ասել է նա Մյունխենում լրագրողների հետ զրույցում, որն ուղիղ եթերով հեռարձակել է նրա գրասենյակը։
Զելենսկին քննարկվող փաստաթուղթն անվանել է հուշագիր, որի հիման վրա համաձայնագիր կարող է ստորագրվել ավելի ուշ։
«Ուրախ եմ, որ մենք խոսում ենք, ի դեպ, հուշագրի մասին, որի հիման վրա կարող էր լինել համաձայնագիր՝ երկու, երեք, հինգ համաձայնագրեր։ Սա կարևոր տնտեսական ճանապարհ է մեր ռեսուրսների պաշտպանության համար»,- հավելել է նա։
