Թրամփը ԵՄ-ին անվանել է շատ բարդ գործընկեր
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ամերիկյան ընկերությունների համար՝ բարձր հարկեր սահմանելով և առևտրային առավելություններ օգտագործելով։ Այս մասին գրում է Ria Novosti-ն։
«Եվրամիությունը մեզ համար շատ դժվար գործընկեր է, շատ, շատ դժվար: Նրանք մեր ընկերություններին հարկում են այնպիսի մակարդակով, որը նախկինում ոչ ոք չի տեսել: Նրանք օգտվում են շատ բաներից, և մենք դրանից գոհ չենք»,- ասել է Թրամփը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում:
