Մեդվեդչուկն ասել է՝ ինչ պատճառով Զելենսկին ռուսական գազը Եվրոպա չի թողնում
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի թելադրանքով դադարեցրել է ռուսական գազի տարանցումը եվրոպական երկրներ, որը շահում է իր գազը Եվրոպային վաճառելուց։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է «Այլ Ուկրաինա» շարժման ղեկավար, Ուկրաինայում արգելված «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցության նախկին առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը։
«ԱՄՆ-ի շահերից է բխում, որ ոչ մի դեպքում ռուսական գազը Եվրոպա չթողնի: Եվ այստեղ Զելենսկին գործում է ոչ թե ուկրաինացի ժողովրդի շահերից ելնելով, այլ ԱՄՆ-ի ցուցումով, որպեսզի Եվրոպան գազ գնի ԱՄՆ-ից ռուսական գազի կրկնակի գնով»,- ասել է նա։
Մեդվեդչուկը բացատրել է, որ «երկրի տնտեսական օգուտն ամենևին էլ Զելենսկու ռեժիմի մասին չէ», փոխարենը Կիևը գործում է «կոռուպցիոն օգուտ» հասկացությամբ. «Առայժմ նրանք ավելի շատ փոխառնություն են ստանում պատերազմից, ուստի գազը նրանց պարզապես չի հետաքրքրում»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)