Զելենսկին կարող է հայտնվել դատարանում․ Մեդվեդչուկ
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին կարող է հայտնվել դատարանում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է «Ուրիշ Ուկրաինա» շարժման ղեկավար և Ուկրաինայում արգելված «Ընդդիմադիր պլատֆորմ - կյանքի համար» կուսակցության նախկին առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը։
«Զելենսկին հասկանում է, որ նույնիսկ իր ամենաարևմտամետ իրավահաջորդը, և այսօր Ուկրաինայում ուրիշներ չեն մնացել, պարտավոր է իրեն նստեցնել մեղադրյալի աթոռին, ուստի Ուկրաինայում շարունակվում է քաղաքական դաշտի ակտիվ մաքրումը», - ասել է նա։
Մեդվեդչուկի խոսքով՝ «Զելենսկու թիմը ոչնչացնում է ոչ միայն քաղաքական գործիչներին, ակտիվիստներին ու այլախոհներին, այլև իշխանության ճյուղերը։ Իսկ սա նշանակում է, որ ոչ միայն չեն լինի մարդիկ, ովքեր կարող են պոտենցիալ ղեկավարել երկրի իշխանությունը, այլև ինքը՝ երկիրը, ինչպես նաև ինքը՝ իշխանությունը, չի լինի ղեկավարելու ոչինչ և ոչ ոք»,- եզրափակել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)