ԿԺԴՀ ՊՆ նշել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է իրեն պաշտպանել
Աշխարհ
ԱՄՆ-ը կարող է ապահովել իր անվտանգությունը միայն այն դեպքում, եթե հրաժարվի ռազմական սպառնալիքներից և այլ երկրների դեմ թշնամական քաղաքականությունից, ասել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակը՝ մեկնաբանելով Փհենյանի սպառնալիքի մասին ԱՄՆ-ի բանակի պնդումները, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե ԱՄՆ-ն իսկապես անհանգստություն է զգում իր տարածքի անվտանգության հետ կապված, ապա դրա մեղմացման միակ միջոցը ռազմական սպառնալիքներից և անկախ ինքնիշխան պետությունների նկատմամբ թշնամական քաղաքականությունից հետևողականորեն հրաժարվելն է», - մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Գերատեսչության ներկայացուցիչը նաև նշել է, որ ԿԺԴՀ-ի զինված ուժերի ներուժի հզորացումը թույլ է տալիս «արդյունավետ զսպել բոլոր ներկա և ապագա սպառնալիքները», ինչպես նաև ապահովում է «ռազմավարական հավասարություն տարածաշրջանում», որը «ինքնիշխան պետության ինքնապաշտպանության իրավունքն է»:
Բացի այդ, պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Միացյալ Նահանգները «նպաստում է հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը իր տարածքը պաշտպանելու քողի տակ», սակայն իրականում այդ քայլերն ուղղված են «կանխարգելիչ հարված հասցնել այլ երկրներին և ռազմականացնել տարածությունը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)