Ուկրաինայում խաղաղապահ առաքելությունը չի կարող լինել միայն եվրոպական․ Իտալիայի ՊՆ նախարար
Աշխարհ
Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն կարծում է, որ հիպոթետիկ խաղաղապահ առաքելությունը, որը կարող է տեղակայվել Ուկրաինայում միայն բանակցային գործընթացի մեկնարկից հետո, պետք է դուրս գա եվրոպական մայրցամաքի սահմաններից։ Ինչպես նա հայտարարել է La Repubblica թերթին տված հարցազրույցում, այն պետք է ներառի այնպիսի երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, իսկ առաքելությունն ինքը պետք է հաստատի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի անդամ է Ռուսաստանը։
«Վիպոթետիկ բազմազգ ուժերը կարող են ուղարկվել միայն լայնամասշտաբ խաղաղ գործընթացի մեկնարկից հետո: Եվ, իհարկե, դա չի կարող լինել միայն եվրոպական առաքելություն, այն պետք է լինի միջազգային՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Այն չի կարող ներառել Ուկրաինայի պաշտպանությանն աջակցող երկրներին, դրանք կարող են համարվել «շահագրգիռ կողմեր», - ասել է նախարարը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի առաքելությունը պահանջում է Անվտանգության խորհրդի հաստատում։ «Չափազանց կարևոր կլիներ ներգրավել ամբողջ աշխարհը՝ Հնդկաստանը, Բրազիլիան, Սաուդյան Արաբիան»,- հավելել է նա։
