Ուկրաինայի փլուզումը խաղաղության չի հանգեցնի․ Շոլց
Աշխարհ
Կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն համաձայնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում պարտադրված խաղաղությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պարտադրված խաղաղությունը երբեք չի գտնի մեր աջակցությունը», - պնդել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։ Կանցլերի խոսքով՝ «Ուկրաինայի փլուզումը խաղաղության չի հանգեցնի»։
Շոլցը կրկնել է, որ «սահմանները չեն կարող փոխվել ուժով»: Մենք նույնպես չենք ընդունում այնպիսի լուծում, որը տանում է դեպի եվրոպական և ամերիկյան անվտանգության բաժանում»,- պնդել է կանցլերը։
Նա եւս մեկ անգամ վստահեցրել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին նույնիսկ հակամարտության ավարտից հետո։
«Ֆինանսական, նյութական և նյութատեխնիկական տեսանկյունից սա հսկայական մարտահրավեր է լինելու», - խոստովանել է կանցլերը՝ հավելելով, որ Եվրոպան այդ ջանքերում ԱՄՆ օգնության կարիքը կունենա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)