Հանրահայտ Իտալացի երգիչ ԱԼ Բանոն Մոսկվայում ելույթ ունենալու հրավեր է ստացել
Աշխարհ
Իտալացի փոփ երգիչ Ալ Բանոյին առաջարկել են մասնակցել Կարմիր հրապարակում կայանալիք համերգին։ Այս մասին փետրվարի 14-ին հայտնել է իտալական ANSA լրատվական գործակալությունը։
«Պատրաստ եղեք օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, քանի որ մենք համերգ կտանք հանուն խաղաղության»,- երգչի մենեջերի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ալ Բանոն նշել է, որ հրավերը «հրաշալի նորություն» էր իր համար։ Նա ընդգծել է, որ Մոսկվայում նման համերգ անցկացնելու իրական հնարավորությունը հետևում է ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զրույցին։ Ավելին, ինչպես հավելել է երգիչը, իր մենեջերը երբեք սխալներ չի արել.
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)