Ավստրիայում 23-ամյա սիրիացին դանակով հարձակվել է անցորդների վրա. 14-ամյա տղա է զոհվել (լուսանկարներ)
Աշխարհ
Ավստրիայի Վիլախ քաղաքում սիրիացի տղամարդը փետրվարի 15-ի կեսօրին դանակով հարձակվել է մի քանի անցորդների վրա։ Հարձակման արդյունքում 14-ամյա տղա է զոհվել, հինգը վիրավորվել են, հայտնում է dpa գործակալությունը՝ վկայակոչելով ավստրիական ոստիկանությանը։ Վիրավորների տարիքը տատանվում է 14-ից 32 տարեկան, փոխանցում է DW-ն։
Ենթադրյալ հանցագործը՝ 23-ամյա սիրիացի ներգաղթյալը՝ ավստրիական վավեր կացության թույլտվությամբ, ձերբակալվել է հարձակումից անմիջապես հետո, հավելել է ոստիկանությունը: Ինչպես նշում է dpa-ն, հարձակման ականատեսը մեքենայով հարվածել է հարձակվողին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)