ԵՄ-ն մտադիր է փետրվարի 19-ին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Աշխարհ
Սպասվում է, որ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները չորեքշաբթի՝ փետրվարի 19-ին, հանդիպման օրակարգի համաձայն կհամաձայնեցնեն Ռուսաստանի դեմ անհատական և տնտեսական պատժամիջոցների նոր 16-րդ փաթեթը, ինչպես նաև Բելառուսի դեմ նոր սահմանափումները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Մշտական ներկայացուցիչների օրակարգում ընդգրկված նոր պատժամիջոցները քննարկվող կատեգորիայից տեղափոխվել են համաձայնեցված որոշումների կատեգորիա, որոնք պահանջում են հաստատում և հետագա ներկայացում ԵՄ Խորհրդին՝ վերջնական տեխնիկական հաստատման համար:
Բացի այդ, ակնկալվում է, որ մշտական ներկայացուցիչները կընդլայնեն պատժամիջոցները Բելառուսի դեմ՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։
Մշտական ներկայացուցիչների կողմից համաձայնեցումից հետո պատժամիջոցների փաթեթը վերջնական հաստատման համար կներկայացվի ԵՄ նախարարներին։ Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն համայնքի անդամ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները, ովքեր կհանդիպեն փետրվարի 24-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)