Թրամփի թիմը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի խաղաղության շուրջ
Աշխարհ
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյայի:
Այնուամենայնիվ, ուկրաինացի պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ Սաուդյան Արաբիայի բանակցությունների հայտարարությունը Կիևի համար անակնկալ է եղել, և այս պահի դրությամբ պատվիրակություն ուղարկելու պլաններ չկան:
Ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ հանրապետական կոնգրեսական Մայք Մաքքեյնին, հայտնել են, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը մոտ օրերս կմիանա պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և նախագահի՝ Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթկովին՝ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ սկսելու համար։
Ուկրաինայի կառավարությունից և ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը չեն մեկնաբանել այս տեղեկությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)