Ինչն է լինելու Եվրոպական առաջնորդների ուշադրության կենտրոնում․ FT
Աշխարհ
Փետրվարի 17-ին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ եվրոպացի առաջնորդների հիմնական ուշադրությունը լինելու է Ուկրաինա զորքերի հնարավոր տեղակայման վրա, որոնք տեղակայվելու են որպես «աջակցություն» հրադադարի ապագա գծի հետևում: Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով երեք պաշտոնյաների, փոխանցում է Euromedia24-ը։
Ինչպես նշել է պաշտոնյաներից մեկը, հանդիպումից առաջ կարող են հայտնվել այլընտրանքային տարբերակներ։ Նրա խոսքով՝ Գերմանիան զգուշանում է «խաղաղապահ ուժեր» ուղարկելու գաղափարից։
«ԵՄ անդամ երկրների ղեկավարները փետրվարի 17-ին Փարիզում կքննարկեն հատուկ ծրագրեր՝ ուղղված Եվրոպայի պաշտպանունակության ապահովմանը, անկախ նրանից, թե արդյո՞ք ԱՄՆ-ն ապագայում կմասնակցի դրան», գրում է FT-ն։
Հրատարակությունը նշել է, որ Եվրամիությունը, անակնկալի եկած, փորձում է հապճեպ արձագանքել ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից Ուկրաինայում խաղաղ կարգավորման բանակցությունների նախապատրաստմանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ օտարերկրյա ռազմական կոնտինգենտի հայտնվելը Ուկրաինայում հղի կլինի ծայրահեղ բացասական, նույնիսկ անուղղելի հետեւանքներով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում