Վարշավայում կկայանա Քելլոգ-Դուդա հանդիպումը
Աշխարհ
Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 18-ին Վարշավայում կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Այս մասին RMF24 ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի առաջնորդի կանցլերում Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Վոյցեխ Կոլարսկին։
«Վաղը նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց գեներալ Քիթ Քելլոգը նախագահ Անջեյ Դուդայի հյուրն է լինելու նախագահական պալատում»,- ասել է Կոլարսկին։
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա կեսօրին, այն նախաձեռնել է ամերիկյան կողմը։ Դուդայի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ Քելլոգը շահագրգռված է լսել Լեհաստանի առաջնորդի դիրքորոշումը Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)