Լավրովը և Սերբիայի ԱԳՆ ղեկավարը կհանդիպեն Մոսկվայում
Աշխարհ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպելուն է Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Ասյ մասին հայտնում է Euromedia24-ը։
Նախարարները քննարկելու են երկկողմ համագործակցության և բազմաբնույթ հարաբերությունների հարցեր, մտքեր են փոխանակելու Կոսովոյի կարգավորման և ընդհանուր առմամբ Բալկանյան տարածաշրջանի իրավիճակի շուրջ, ինչպես նաև քննարկելու են արդի միջազգային խնդիրները։
Ինչպես հաղորդել են Սմոլենսկայա հրապարակում, կողմերը կենտրոնանալու են նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման, առևտրատնտեսական համագործակցության, տարածաշրջանային և եվրոպական օրակարգերի վրա:
Փետրվարի 17-ին Ջուրիչը պաշտոնը ստանձնելուց հետո տեղի կունենա արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը։ Լավրովը Սերբիայի խորհրդարանի ղեկավար Անա Բռնաբիչին և Մարկո Ջուրիչին ավելի վաղ հրավիրել էր այցելել Ռուսաստանի Դաշնություն։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան