ԵՄ-ն պետք է ներգրավվի Ուկրաինայի բանակցություններում. Չեխիայի նախագահ
Աշխարհ
Եթե ԵՄ-ն ցանկանում է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել անվտանգության համար, պետք է ներկա գտնվի Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
Խոսելով փետրվարի 17-ին Փարիզում նախատեսված եվրոպացի պետական այրերի հանդիպմանը Չեխիայի մասնակցության մասին՝ նա նշել է, որ, իր տեղեկություններով, սա ոչ թե ոչ պաշտոնական գագաթնաժողով է լինելու, այլ որոշ եվրոպացի առաջնորդների հանդիպում։ Նա ասել է, որ հասկանում է Միացյալ Նահանգների պահանջները, որ «բանակցությունների սեղանի շուրջ շատ մասնակիցներ չպետք է լինեն, քանի որ այդ դեպքում համաձայնության հասնելը շատ դժվար կլինի»։ Սակայն նա կարծում է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ Եվրոպան ներկա լինի։
«Եթե մենք ուզում ենք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել, մենք պետք է այնտեղ լինենք», - ընդգծել է Պավելը:
Հիշեցնենք, որ Չեխիան դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում և ռազմական և այլ օգնություն է ցուցաբերում Կիևին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)