Արտերկրի որոշ ուկրաինացիներ կներառվեն զինծառայության համար պատասխանատու անձանց ռեգիստրում
Աշխարհ
Արտերկրում բնակվող 25-ից 60 տարեկան ուկրաինացի տղամարդիկ, ովքեր դիմել են անձնագրեր ստանալու համար մինչև 2024 թվականի ապրիլի 24-ը, սակայն չեն ստացել դրանք, ավտոմատ կերպով կներառվեն զինվորական ծառայության համար պատասխանատու անձանց ռեգիստրում։ Այս մասին գրում է ուկրաինական «Դատական և իրավական թերթը»՝ կառավարության որոշման վրա հղումով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է նաև, որ այդ քաղաքացիները բժշկական հետազոտություն անցնելու կարիք չեն ունենա։ Պետական միգրացիոն ծառայությունը հավաքելու է անհրաժեշտ տվյալները և փոխանցելու է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը։ Այս տեղեկատվության հիման վրա զինկոմիսարիատները գրանցելու են տղամարդկանց զինծառայության համար, և բոլոր փաստաթղթերը մշակվելու են էլեկտրոնային եղանակով։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական կենտրոններում նորակոչիկների թիվը, նույնիսկ հաշվի առնելով զինկոմիսարիատների ակտիվությունը ամբողջ Ուկրաինայում, հազիվ հասնում է ամսական 30 հազար մարդու։ Ուկրաինայի իշխանությունները երկար ժամանակ մտածում էին, թե ինչպես ներգրավել ծառայության մեկնած ժամկետային զինծառայողներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)