Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին Ի՞նչ նոր պաշտոն կստանձնի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը #ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նալբանդյանի բիզնեսները ստուգելու հարցում կաշկանդված չենք․ ՊԵԿ նախագահ Վերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Ռուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ․ Խանդանյան Հայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս Խանդանյան Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 

Թուրքիան պետք է փորձի կանխել նոր հնարավոր լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԵԽ պատգամավոր

Քաղաքական

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին զեկույցին, Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններին, Թուրքիայում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին՝ պայմանավորված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմամբ, Թուրքիայի իշխանությունների կողմից քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումներին։ 

-Թուրքիայի վերաբերյալ Ձեր վերջին զեկույցում շեշտադրվում է տարածաշրջանային խաղաղության կարևորությունը։ Հաշվի առնելով խորհրդարանի կոչը՝ հավասարակշռված և իրավունքների վրա հիմնված ԵՄ ներգրավվածության համար Հարավային Կովկասում, ի՞նչ դեր կարող է ունենալ Թուրքիան՝ աջակցելու արդար և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

-Կարծում եմ՝ սա շատ կարևոր դեր է, որովհետև Թուրքիան կարևոր հարևան է թե՛ մեզ համար, թե՛ ձեզ։ Զեկույցը առաջին հերթին տարբերակում է անդամակցությունը և գործընկերությունը։ Անդամակցությունը սառեցված է, քանի որ բոլորը գիտեն՝ ինչ իրավիճակ է ժողովրդավարական չափանիշների առումով։ Բայց մենք կարող ենք ուսումնասիրել և առաջ մղել գործընկերությունը, որը կարող է ավելի իրական լինել՝ քաղաքական, մասնավոր և, միգուցե, ավելի գործարքային։ Մենք պետք է գտնենք հավասարակշռություն՝ շահերի աջակցման հատվածում։ 

Այդուհանդերձ, գործընկերության շրջանակում մենք միշտ կոչ ենք անում մեր գործընկերներին ունենալ բարի հարևանության հարաբերություններ։ Սա միջազգային հարաբերությունները վարելու մեր ձևն է, և սա է այն, ինչ կրկին կոչ ենք անում Թուրքիային՝ պահպանել բարի հարևանության հարաբերություններ Հայաստանի հետ։ Կա համաձայնություն հատուկ ներկայացուցիչների կողմից։ Սա մի բան է, որ մենք շատ ենք գնահատում՝ սահմանների հնարավոր մասնակի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սահմանը հումանիտար օգնության համար բացելը՝ Սիրիայի ուղղությամբ։  

Բայց հիմնական դերը, որ մեր կարծիքով Թուրքիան պետք է ունենա իր հյուսիսային հարևանությունում, դրական դեր խաղալն է Հայաստան-Ադրբեջան լարվածությունների հարցում և փորձել կանխել ցանկացած տեսակի բռնության կամ պատերազմի վերադարձ։ Հատկապես ունենալով սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ՝ փորձել կանխել ուժի նոր կիրառումը այդ հարաբերություններում։ 

-Զեկույցը նշում է, որ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները գտնվում են փակուղում։ Տեսնո՞ւմ եք արդյոք իրական ուղի՝ կրկին ներգրավվածության համար, թե՞ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության փուլն արդեն անցյալում է, և մենք մտնում ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների նոր փուլ։ 

-Սա լավ հարց է։ Լսեք, անդամակցության գործընթացի աշխատանքը պայմանավորված է քաղաքական կամքով։ Սա ամենակարևորն է։ Խոսքը տարիների մասին չէ, խոսքը ԵՄ անդամակցության չափանիշների տարբեր գլուխների բացման և փակման մասին է։ Խնդիրը տարիները չեն, խնդիրը այն է՝ քանի գլուխ եք կարողացել բացել և փակել։ Այդ իսկ պատճառով սա ժամանակի մասին չէ։  

Կային որոշակի գայթակղություններ՝ փակել անդամակցության գործընթացը, բայց եթե խոսեք Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ, նրանք մեզանից մեկ խնդրանքն ունեն՝ չփակել դուռը և չկործանել իրենց հույսը։ 

Հնարավոր է, որ ապագայում լինի տարբեր մոտեցում Թուրքիայի իշխանությունների կողմից, հնարավոր է՝ լինի նոր քաղաքական կամք, նոր դիրքորոշում, և այդ ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք վերագործարկել գործընթացը։ 

Այս պահին անդամակցության գործընթացը սառեցված է՝ հիմնավորված պատճառներով, բայց մենք ցանկանում ենք պահպանել դա այնպես, ինչպես կա, քանի որ, հնարավոր է,  ապագայում քաղաքական միջավայրը փոխվի, և հնարավոր լինի նորից ներգրավվել այդ գործընթացում։ 

-Թուրքիայում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը կապված է Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ/PKK) զինաթափման գործընթացի հետ։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՔԱԿ-ի զինաթափումը Թուրքիայի ներքին կայունության և ժողովրդավարական առաջընթացի համար, և ինչպե՞ս է այս զարգացումը ընդունվում եվրոպական մակարդակով։ 

-Այո՛, սա հիանալի նորություն է։ Ես Իսպանիայից եմ գալիս։ Գիտեմ՝ մենք երկար պայքար ենք մղել ETA-ի և այլ ահաբեկչական խմբերի դեմ և հաղթել ենք։ Սա նշանակում է, որ ժողովրդավարությունը կարող է հաղթել ահաբեկչությանը։ 

Նորությունը, որ ՔԱԿ-ն Օջալանի կոչից հետո հրաժարվում է ցանկացած քաղաքական բռնությունից, հիանալի լուր է, որը պետք է խրախուսել։ Դա հույս է ներշնչում՝ վերամիավորվելու խաղաղ գործընթացի շուրջ, ինչը կարող է բազում դրական զարգացումների հանգեցնել։ 

Բայց մի բան, որը իմ կարծիքով վճռորոշ կարող է լինել Թուրքիայի քաղաքացիական հասարակության համար, եթե այլևս ահաբեկչություն չլինի, այն հակաահաբեկչական օրենքների վերանայումը, չեղարկումը կամ փոխելն է, որոնք կիրառվել են շատ դեպքերում, անգամ երբ ուղիղ կապ չեն ունեցել քաղաքական բռնության հետ։ Դա կարող է ստեղծել ավելի նպաստավոր միջավայր ժողովրդավարական չափանիշների զարգացման համար։

Սա է հիմնական մղումը։ Եվ ԵՄ տեսանկյունից, իհարկե, եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք փորձել օգնել։ Եթե նման խնդրանք լինի, մենք կարող ենք փորձել գործադրել մեր ողջ ազդեցությունն այս գործընթացին աջակցելու համար։

Եվ միակ բանը, որը ես փորձում եմ փոխանցել քրդական շարժմանը, հետևյալն է․ սա մի գործընթաց է, որը տեղի է ունենում Թուրքիայում։ Այն պետք է լուծվի Թուրքիայի սահմանադրության շրջանակներում։ Սա «մեծ Ռոժավայի» գաղափարի կամ նման մի բանի մասին չէ։ Սա վերաբերում է Թուրքիային, թուրք քաղաքացիներին, Թուրքիայի քրդերին, և գործընթացը պետք է տեղավորվի Թուրքիայի սահմանադրական դաշտում։

-Ինչպե՞ս եք գնահատում Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ դատավճռի քաղաքական և իրավական  հետևանքները։ Արդյոք սա համարվո՞ւմ է օրենքի գերակայության և Թուրքիայում ժողովրդավարական նահանջի վերաբերյալ ավելի խորքային մտահոգությունների արտացոլում։

-Սա շատ, շատ լուրջ նահանջ է։ Երբեմն որոշ գործընկերներ Եվրոպական Միությունում հանկարծ «հայտնաբերում են» Թուրքիայի ավտորիտար վիճակը։ Բայց իրականությունն այն է, որ այս միտումը շարունակվում է արդեն շուրջ 10 տարի։ 

Սա նշանակում է, որ սա ոչ թե ժողովրդավարական նահանջի առաջին նշանն է, այլ հերթական հետքայլը, քանի որ Իմամօղլուն համարվում է նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը առաջիկա ընտրություններում, երբ էլ որ դրանք տեղի ունենան։ 

Ու հենց այդ պատճառով էլ սա կարելի է համարել հերթական մանևրը՝ «մաքրել» մրցակցության դաշտը։ 

Միևնույն ժամանակ, Թուրքիայի իշխանությունները դիմում են HDP-ին՝ նախկին քրդամետ կուսակցությանը, որպեսզի այն աջակցի սահմանադրական փոփոխությանը, որը թույլ կտա պարոն Էրդողանին կրկին առաջադրվել։ Բայց ես կարծում եմ՝ ժողովրդավարությունը պետք է վարել որպես ժողովրդավարություն։ 

Պետք է խաղալ ըստ կանոնների։ Պետք է մրցել, պայքարել, կազմակերպել քարոզարշավներ քո մրցակիցների հետ։ Եթե որևէ կերպ միջամտում ես մրցակիցներիդ դիրքավորմանը, դա արդար մրցակցություն չէ։ Դա նշանակում է՝ դու ստեղծում ես առավելություն ինքդ քեզ համար։ 

Ու հենց այդ պատճառով ես կարծում եմ՝ սա լուրջ քայլ է։ Շատ, շատ լուրջ քայլ է, որը ծանր վնաս է հասցնում Թուրքիայի հեղինակությանը։ 

Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում շատ դժվար է փոխանցել այն ուղերձը, թե մենք կարող ենք շարունակել համագործակցությունը՝ անկախ տեղի ունեցող զարգացումներից։ Որովհետև այդպես հնարավոր չէ։ Ամեն ինչ նույնը չէ։ 

Հատկապես Եվրախորհրդարանում արձագանքը շատ արագ եղավ։ Մենք չեղարկեցինք մի շարք պլանավորված հանդիպումներ։ Ընդլայնման հարցերով հանձնակատար Կոսը չմասնակցեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 

Կարծես, արձագանք եղավ։ Բայց, ցավոք, պետք է ասեմ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կալլասի արձագանքը շատ մեղմ էր։ Իսկ ես կարծում եմ՝ եթե Թուրքիան գործընկեր է, ապա մենք պետք է բաց ու ուղիղ խոսենք նրա հետ։ Պետք է արտահայտենք թե՛ գոհունակություն, թե՛ դժգոհություն։

Բայց Թուրքիայի քաղաքացիական հասարակության համար դա լավ ազդանշան չէր, երբ Հանձնաժողովի նախագահի արձագանքն այդքան մեղմ էր։ 

-Ինչպե՞ս եք սա բացատրում։ Քանի որ նրանց արձագանքները վերաբերում են ոչ միայն Թուրքիային, այլ, օրինակ, նաև Ադրբեջանին և այլ երկրներին, որոնց այս նույն հարգարժան պալատը անընդհատ քննադատել է իր բոլոր ընդունած բանաձևերում։  Ձևավորվում է այն տպավորությունը, որ գործադիր և օրենսդիր մարմինների միջև հեռավորությունը գնալով մեծանում է, ինչպե՞ս բացատրել սա։  

-Դե, սա ավանդական պատկեր է։ Եվրոպական խորհրդարանը այն հաստատությունն է, որն ամենաշատն է կապված սկզբունքների և արժեքների հետ։ Իսկ Խորհուրդն ու Հանձնաժողովը պարտավոր են գործել՝ հաշվի առնելով քաղաքական իրական սահմանափակումները։

Այսինքն՝ սա նորմալ է։ Ես այստեղ որևէ արտասովոր բան չեմ տեսնում։ Բայց արտաքին քաղաքականության մեջ արժեքներն ու սկզբունքները ներառելը պարտադիր է՝ դա սահմանված է պայմանագրերով։ Դա ընտրովի չէ։ Դա ոչ թե քաղաքական որոշում է, այլ սահմանադրական պարտավորություն։ 

Ու կա մի բաց, ես դա սովորաբար անվանում եմ «Ռյու Բիլյարի ճեղք»։ Բիլյարի փողոցի մի կողմում խորհրդարանն է, մյուս կողմում՝ Խորհուրդը և Հանձնաժողովը։ Ու այդ ճեղքը գոյություն ունի։ Մեր խնդիրն է այդ ճեղքը լցնելը։ 

Եվ ես կարծում եմ, որ երբեմն խառնաշփոթ է լինում Հանձնաժողովի ուղերձների մեջ։ Եթե մենք գործընկերներ ունենք, ապա պետք է խոսենք նրանց հետ ուղիղ ու հստակ,  որովհետև նրանք գիտեն մեր դիրքորոշումը։ Նրանք գիտեն, թե ինչ պայմաններով է ԵՄ-ն ներգրավվում միջազգային հարաբերություններում։ 

Եվ ես հավատում եմ, որ մենք կարող ենք հնչեցնել մեր քննադատությունը՝ առանց վնաս հասցնելու հարաբերություններին։ Ինձ էլ հաճախ անհրաժեշտ է լինում քննադատել։ Բայց կան հարցեր, որտեղ ես փորձում եմ դրական մոտեցում ցուցաբերել և նորից համագործակցել Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում։ 

Թուրքիայի իշխանություններն ինձ միշտ ջերմ են ընդունել, ինչը նշանակում է՝ նրանք գիտեն, որ ես այդ երկրի դեմ գործող մի ուժ չեմ։ Ես Թուրքիայի բարեկամն եմ։ Բայց իմ պաշտոնական դիրքից ելնելով՝ ես պետք է քննադատեմ, և նրանք դա հասկանում են։ Ես կարծում եմ՝ Հանձնաժողովն էլ պետք է նույն դիրքորոշումն ունենա։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԿրեմլը մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԻ՞նչ նոր պաշտոն կստանձնի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Ուիթքոֆն ու Քուշները Կիևից հեռացել են «մեծ շոկի մեջ»՝ Զելենսկու պահվածքից․ Ռադայի պատգամավոր#ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստTimes. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահԶախարովան Սիկորսկուն անվանել է «բացարձակ մարգինալ» և «ծայրահեղական»Մոսկվայում հազվագյուտ սունկ են հայտնաբերելՆալբանդյանի բիզնեսները ստուգելու հարցում կաշկանդված չենք․ ՊԵԿ նախագահԼեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո ռազմական օգնությունՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա Telegraph. Բրիտանացի պահեստազորայինները ավելի քիչ կծառայեն բյուջեի կրճատման պատճառով Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ․ ԽանդանյանՀայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս ԽանդանյանԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՎարչապետի ընտանիքի հետ Նարեկ Նալբանդյանի բիզնեսների կապերն ուսումնասիրո՞ւմ եք. հարց ՊԵԿ նախագահինԻրանի ԱԳՆ․ իրանական նավերի վրա ԱՄՆ-ի հարվածները հանգեցնում են իրավիճակի սրմանըԻրանը Հորմուզի նեղուցից դուրս նավերի համար նոր արգելված գոտի է սահմանելՄոլդովան հրաժարվել է ԱՊՀ շրջանակում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաձայնագրիցՈրբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է ՓաշինյանինՖիլիպ Կիրկորովը 10 մլն ռուբլի է ծախսել ընտանեկան հուշահամալիրի կառուցման համարԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացելՖրանսիայում բենզինի գինը ռեկորդային մակարդակի է հասելՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կմատակարարվի գարի և ցորենԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը նոր ռեկորդ է սահմանելՆշվել է՝ ինչ քայլերով ԱՄՆ-ը կարող է մոտեցնել Ուկրաինայում խաղաղության հաստատումըՖրանսիայի նոր դեսպանը ներկայացրել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման առաջնահերթություններըՍոնա Ղազարյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահSingapore Airlines-ը նոր պայմաններ է առաջադրում Air India-ում լրացուցիչ ներդրումներ կատարելու համար․ ReutersԲաքվից նոր ազդակ. ի՞նչ է սպասվում Երևանին․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների. ԶելենսկիԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ․ ԲայրամովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 41 վագոն հացահատիկՔաղաքացիություն ստանալու պետական տուրքը կարող է 5 անգամ բարձրանալՔրիստինե Վարդանյան․ Եթե Փաշինյանն ասի՝ Հայաստանը պետք է կործանվի, Մարիա Կարապետյանը դա կհիմնավորիՀայաստանի շախմատի առաջնությունների կիսաեզրափակիչներում առաջատարները հայտնի ենՎուչիչը ստորագրել է Սերբիայի խորհրդարանը լուծարելու մասին հրամանագիրըՄարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԱմերիկյան եկեղեցական պատվիրակությունը վերահաստատել է զորակցությունը Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդինՇվեյցարիայի հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներApple-ն այսօր կարող է ներկայացնել իր առաջին ծալվող iPhone-ը․ ինչ է հայտնի նորույթի մասինԳիտնականները պարզել են՝ ինչպես չորացրած բանջարեղենը սննդային արժեքով գրեթե հավասարեցնել թարմինՄերցն ու Վայդելը Բունդեսթագում կոշտ բանավեճի են բռնվել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցով«Գուցե ես շուն եմ, բայց տեր չունեմ»․ Իսպանիայի վարչապետԱդրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացինՈւկրաինան փորձել է «Նեպտուն» հեռահար հրթիռով հարվածել Ռուսաստանին«Պետք չէ Ռուսաստանի հետ թշնամանալ»․ Լևոն Քոչարյան
Ամենադիտված