Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին
Իրավունք
Փաստաբանի պնդմամբ՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողություններում առկա են ակնհայտ կողմնակալության միտումներ։ Մասնավորապես, քննիչները, անտեսելով տուժող կողմի օրինական և հիմնավորված միջնորդությունը, հրաժարվում են փորձաքննության կատարումը հանձնարարել տուժող կողմի մատնանշած անկախ փորձագիտական հիմնարկին։
Փաստաբանը նշել է, որ նման մոտեցումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածին, որով տուժող կողմին իրավունք է վերապահվում միջնորդելու իր մատնանշած անձին կամ հիմնարկին որպես փորձագետ նշանակելու վերաբերյալ։
Այս հարցով փաստաբանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին և ապահովել գործի անաչառ քննությունը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)