Ուկրաինան փորձել է «Նեպտուն» հեռահար հրթիռով հարվածել Ռուսաստանին
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հեռահար «Նեպտուն» հրթիռով հարված հասցնել Ռուսաստանի տարածքին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հրթիռը որսացել են ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը։ Թե կոնկրետ որ ուղղությամբ է արձակվել «Նեպտունը» և որն է եղել դրա ենթադրյալ թիրախը, չի նշվում։
ՌԴ ՊՆ-ն նաև պնդում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը ոչնչացրել են ուկրաինական 1185 ԱԹՍ և ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երեք հրթիռ։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում Ուկրաինայի ռազմածովային ուժերի վեց անանձնակազմ նավակ ոչնչացնելու մասին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)