ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը նոր ռեկորդ է սահմանել
ԱՄՆ
ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին գինը հասել է պատմական առավելագույնի՝ մեկ գալոնի դիմաց կազմելով 5,94 դոլար։ Այս մասին վկայում են Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալները։
Սեպտեմբերի 8-ին մեկ գալոն դիզելի միջին արժեքը 5,90 դոլար էր, իսկ մեկ շաբաթ առաջ՝ 5,68 դոլար։ Մեկ գալոնը հավասար է մոտ 3,79 լիտրի։
ԱՄՆ-ում թանկացել են նաև այլ նավթամթերքներ։ Սեպտեմբերի 4-ին բենզինի միջին գինը հասել էր մեկ գալոնի դիմաց 4,15 դոլարի՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի սկզբի համեմատ աճելով գրեթե 40%-ով։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ վառելիքի թանկացումը քաղաքական խնդիր է ստեղծում Դոնալդ Թրամփի վարչակազմի համար՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։ Թրամփն արդեն կոչ է արել նավթավերամշակող ընկերություններին ավելացնել դիզելի և բենզինի ներքին արտադրությունը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)