Զախարովան Սիկորսկուն անվանել է «բացարձակ մարգինալ» և «ծայրահեղական»
Քաղաքական
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ քննադատության է ենթարկել Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն՝ մեկնաբանելով Ռուսաստանի դիվանագետների և քաղաքացիների վերաբերյալ նրա հայտարարությունները։
«Նա առաջ է մղում սեփական հայացքները՝ մի փոքր չհասկանալով, որ բացարձակ մարգինալի տեսք ունի, նման է ազգայնական շարժումների վատագույն ներկայացուցիչներին և իրեն դրսևորում է որպես ծայրահեղական»,- հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև Սիկորսկուն մեղադրել է «ռուսաֆրենիայով» տառապելու մեջ՝ այդ հեգնական ձևակերպմամբ նկատի ունենալով, իր գնահատմամբ, Ռուսաստանի նկատմամբ նրա խիստ բացասական վերաբերմունքը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)