Մերց․ Զելենսկին դժգոհ է մնացել Թրամփի հետ հանդիպումից
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժգոհ է մնացել Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպման արդյունքներից։ Ինչպես փոխանցում է N-tv-ն, Մերցը նշել է․ «Այցը չանցավ այնպես, ինչպես կցանկանար Զելենսկին»։
Կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ՝ քննարկելով հանդիպման արդյունքները և ընդգծելով ԵՄ կողմից աջակցության մեծացման անհրաժեշտությունը։ Նա հավելել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային «ֆինանսապես, քաղաքականորեն և, իհարկե, ռազմական առումով»։
Ավելի վաղ Страна.ua-ն հայտնել էր, որ Թրամփը հանդիպման ընթացքում հայտարարել է՝ ԱՄՆ-ը չի ցանկանում ներքաշվել ուկրաինական հակամարտության մեջ, ինչը, ըստ փորձագետների, խորը հիասթափություն է առաջացրել Կիևում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան