Եվրախորհրդարանի անդամը խոստացել է «կոտրել Զելենսկու ոտքերը»
Աշխարհ
Ռումինացի պատգամավոր Դիանա Շոշոացան հայտարարել է, որ եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «համարձակվի» հայտնվել իր երկրի խորհրդարանում, ինքը «կկոտրի նրա ոտքերը»։
Հաղորդագրությունը հայտնվել է նրա ֆեյսբուքյան էջում։
«Եթե նա համարձակվի գալ իմ [Ռումինիայի] խորհրդարան, ես կկոտրեմ նրա ոտքերը։ Չհամարձակվե՛ք ելույթ ունենալ իմ խորհրդարանում», - հայտարարել է Շոշոացան։
Քաղաքական գործիչը նաև մեղադրել է Ուկրաինային երկրում բնակվող ռումինացիների իրավունքները ճնշելու մեջ։ Նրա խոսքով՝ նրանց թույլ չեն տալիս խոսել իրենց մայրենի լեզվով, «նրանց թույլ չեն տալիս աղոթել, իսկ ուղղափառությունն արգելված է»։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր