Բազմիցս և շատ մանրամասն հեռախոսազրույցներ եմ ունեցել Պուտինի հետ․ Շոլց
Աշխարհ
Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցների տոնը բարյացակամ է եղել: Միևնույն ժամանակ, երկուսս էլ գիտեինք, թե ինչ սպասել միմյանցից, մանրամասնել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքերն է փոխանցել Kaffee und Fluchen-ը:
Մասնավորապես, Շոլցը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո «բազմիցս և շատ մանրամասն» հեռախոսազրույցներ է ունեցել ռուս գործընկերոջ հետ: Վերջին անգամ՝ անցյալ տարի, նշել է նախկին կանցլերը։ Օլաֆ Շոլցի խոսքով՝ այդ զրույցների տոնը միշտ բարյացակամ է եղել։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը պնդել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողություն սկսելը «ինքնաբուխ որոշում» չէր: Շոլցը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա ներդրում ունենալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան