Կրթության ոլորտում կարևոր է փոփոխություններից չխուսափելու գործելաոճը. ՀՀ նախագահ
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը կրթության բնագավառում կարևոր է համարում նորարարությունն ու փոփոխություններից չխուսափելու գործելաոճը:
Այս մասին ՀՀ նախագահն ասել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ի բացման արարողության ընթացքում՝ խոսելով 2025 թվականին Նոբելյան մրցանակի արժանացած տնտեսագետների մասին:
«Նոբելյան կոմիտեն հիշեցրել է աշխարհին, որ տնտեսական առաջընթացը կախված է ոչ թե փոփոխությունից խուսափելուց, այլ այն օգտագործելուց և այս փիլիսոփայությունն է, որ պետք է առաջնորդի մեզ առաջիկայում, առավել ևս կրթության բնագավառում ռազմավարական խնդիրներ լուծելու, մարտահրավերներին դիմակայելու համար:
Կրթությունը, գիտելիքը, նոր տեխնոլոգիաներն այն շարժիչ ուժն են, որ կապահովեն ՀՀ զարգացման, քաղաքացիների համընդհանուր բարեկեցության և տնտեսության աճի, պետության անվտանգության մակարդակի բարձրացման հարատևությունը»,- ասել է Խաչատուրյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)