30-40 հոգով առանձնացրել են Գյումրու քաղաքապետին, դուրս եկեք տներից. Փոխքաղաքապետի կոչը (տեսանյութ)
ՔաղաքականԳյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը կոչ է արել գյումրեցիներին դուրս գալ տներից, հավաքվել քաղաքապետարանի մոտ՝ պաշտպանելու ընտրված քաղաքապետին։
Նրա խոսքով, ԱԱԾ ու այլ իրավապահ մարմինների ավելի քան 100 աշխատակից է մտել քաղաքապետարան, 30-40 հոգով առանձնացրել են Վարդան Ղուկասյանին։
«Պարալիզացրել են քաղաքապետարանի աշխատանքը։ Կանայք, աղջիկներ կային, բոլորը վախի մեջ են։ Մի ահավոր, սարսափելի վիճակ է։ Ժողովուրդ, ով սիրում է իր քաղաքը եկեք, եկեք շրջապատեք քաղաքապետարանը, որ գործողություններ չկատարվեն»,-ասաց Գ. Մանուկյանը։
Նշենք, որ տևական ժամանակ անընդհատ հնչում են Գյումրու եկեղեցու զանգերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)