Նիկոլ Փաշինյանի ելույթը ազդակ չէր Վարդան Ղուկասյանի ձերբակալման համար. Անդրանիկ Քոչարյան
Քաղաքական
Պետք է օրենքը չխախտել, մինչև կալանավորումը՝ բազմաթիվ քրեական գործեր կային նույն քաղաքապետին և իր շրջապատին առնչվող։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով Գյումրիի համայնքապետարանում ձերբակալություններին։
«Փաշինյանի ելույթը չի, որ ազդակ է հանդիսացել այս գործողություններին։ Վերջին հաշվով՝ ես էլ երբ որ երկու տարի ղեկավարել եմ աղետի գոտին, այնքան հարցերի հետ եմ առնչվել։ Բայց ես չեմ ուզում այդ մասին խոսել կամ անմեղության կանխավարկածի հետ տիրույթ մտնել»,– ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին, թե սա ճնշո՞ւմ չէ ընտրված համայնքապետի նկատմամբ՝ Քոչարյանը բացասական պատասխան տվեց՝ ո՛չ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)