ԵՄ-ն կցանկանար ականատես լինել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ ԶԼՄ
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը կցանկանար տեսնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Նրա խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կցանկանայի, որ Զելենսկին հանդիպեր Պուտինի հետ, քանի որ նրանք են, որ պետք է համաձայնության գան այս հարցում», - ասել է նա ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ՝ նշելով, որ Պուտինը շուտով կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Մնում է տեսնել, թե ինչ կստացվի այս հանդիպումից։ Կարևոր է, որ Զելենսկին հանդիպի նաև Պուտինի հետ, քանի որ նրանք «իրոք կարող են քննարկել, թե ինչ կարող են անել», - հավելել է Կալլասը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան