Փաշինյանը թող չմտածի, որ Սահակաշվիլիից ու Քադաֆիից ուժեղ տղա է. քե՞զ նման բռնապետներ են անցել-գնացել․ Աննա Գրիգորյան
Քաղաքական
Սա քաղաքական հաշվեհարդար է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիի համայնքապետի ձերբակալությանը։
«Ընտրություններից առաջ փորձում է չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ ազդեցություն ունեն»,– ասել է նա։
«Չգիտեմ՝ իրավական ինչ հիմնավորում կդնեն տակից, բայց ակնհայտ է, որ քաղաքական ենթատեքստ ունի»,– նշեց նա:
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ սա հակադարձ ազդեցություն է ունենալու քաղաքական մեծամասնության վրա․
«Թող հասկանան, որ ուժով չեն կարող պահել իշխանությունը։ Թող ինքը չմտածի, որ Սահակաշվիլիից ուժեղ տղա է, Քադաֆիից ուժեղ տղա է։ Քե՞զ նման բռնապետներ են անցել-գնացել։ Այս ռեժիմն ավարտվելու է, միանշանակ»,– ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)