Արևմուտքում կանխատեսել են ՆԱՏՕ-ի փլուզումը, եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում
Աշխարհ
Եթե Ռուսաստանը հաղթի ուկրաինական հակամարտությունում, ՆԱՏՕ-ն կկանգնի փլուզման վտանգի առաջ։ Այս մասին գրում է Daily Express -ի սյունակագիր Ստյուարտ Քրոուֆորդը։
Հեղինակը կարծում է, որ եթե հակամարտությունն այսպես ավարտվի, Բալթյան երկրները կկորցնեն վստահությունը ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության նկատմամբ, որը կախված է դաշինքի բոլոր անդամների անվերապահ հավատից։ Ավելին, Քրոուֆորդը նշել է, որ եվրոպացիների վստահությունը ՆԱՏՕ-ի հուսալիության նկատմամբ խաթարվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության պատճառով։ Նա ամերիկացի առաջնորդին նկարագրել է՝ որպես Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի հասնելու ձգտող, որ, կարծես, պատրաստ է «վաճառել իր սեփական տատիկին»։
Սյունակագիրը նշել է, որ եվրոպացիները այլևս չեն վստահում ԱՄՆ-ին իրենց օգնելու հարցում, ինչը պայմաններ է ստեղծում Ռուսաստանի համար՝ ամրապնդելու իր դիրքերը՝ ապագայում դառնալով Եվրոպայում գերիշխող ռազմական և քաղաքական ուժ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան