Արայիկ Հարությունյանը գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորության արարողությանը
Քաղաքական
Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին 2025 թվականի նոյեմբերի 26-27-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Արայիկ Հարությունյանի գործուղման հետ կապված ծախսերի, այդ թվում` ներկայացուցչական ծախսերի, փաստացի հատուցումը (օրապահիկը` նոյեմբերի 27-ի համար):
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային
2 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)