Փաստաբան Արմինե Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է
Իրավունք
Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Վարդգես Ստեփանյանի, նախնական դատալսումների փուլում վստահորդիս՝ փաստաբան Արմինե Հարությունյանի, խափանման միջոց կալանքը փոխվեց։ Տիկին Հարությունյանը կգնա տուն։
Լիահույս ենք, որ այս վարույթով հռչակվելու է նաև Արմինե Հարությունյանի անմեղությունը։
Նշենք, որ փաստաբան Արմինե Հարությունյանը մեղադրվում է դատավորի կաշառք ստանալուն օժանդակելու համար: Ի դեպ, նա փաստաբանական ծառայություն է մատուցել՝ մեկ այլ վարույթով լինելով տնային կալանքում: Հարությունյանն իր մեղքը չի ընդունում, փաստարկում է, թե ծառայության համար ստացած հոնորարն իբրև կաշառք է ներկայացվում»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)