Այվազովսկու «Փրկվածները» նկարը վաճառվել է ռեկորդային գնով
Գիտություն և Մշակույթ
Հովհաննես Այվազովսկու «Փրկվածները» (1878) նկարը դարձել է նկարչի ամենաթանկարժեք աշխատանքը։ Ռեկորդը սահմանվել է Sotheby's-ում 2025 թվականի նոյեմբերի 25-ի երեկոյան՝ Լոնդոնում կայացած «Ֆաբերժե, կայսերական և հեղափոխական արվեստ» աճուրդի ժամանակ։ Նոր սեփականատերը Այվազովսկու կտավը գնել է 4,188,000 ֆունտ ստեռլինգով։
«Փրկվածները» բացառիկ նկարը համեմատվում է լեգենդար «Իններորդ ալիքի» հետ իր մոնումենտալությամբ և պատմողական զուգահեռներով։ Նկարը եվրոպական հավաքածուից է։ Այս կտավի վրա նկարիչը պատկերել է ալիքների վրա փոքրիկ նավակ, որը տեղափոխում է նավաբեկությունից փրկվածներին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան