Կամո Ցուցուլյանը տեսակցել է որդուն․ մանրամասներ․ «Հրապարակ»
Քաղաքական
Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը տեսակցել է որդուն, վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում, գրում է «Հրապարակը»:
Հիշեցնենք՝ MakaryanNews-ը գրել էր, որ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի որդին ինքնասպանության փորձ է կատարել։
Լրատվամիջոցներին ՆԳՆ–ից հաստատել էին, որ Ցուցուլյանի որդին վնասվածք է ստացել օդաճնշիչ ատրճանակից, սակայն նշել՝ էին կյանքին վերջ տալու փորձի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։
«Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– հայտնել էին ՆԳՆ–ից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)