Ստեփանավանում ճակատ ճակատի բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. 5 վիրավորներից մեկը երեխա է
Արտակարգ Պատահար
Այսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքում ճակատ ճակատի բախվել են 22-ամյա Հովհաննես Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի և 35-ամյա Ալեքսանդր Ն.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ 21-ամյա Կարեն Ա.-ն, 22-ամյա Լիլյա Մ.-ն և 2-ամյա Ա. Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ